Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի բրոնզե կիսանդրին

Մոսկվայում բացվել է մարշալ Բաղրամյանի բրոնզե կիսանդրին

PanARMENIAN.Net - Մոսկվայի Հաղթանակի թանգարանում կանգնեցվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրին ծննդյան 120-ամյակի կապակցությամբ:

Զորավարի բրոնզե քանդակը տեղադրվել է թանգարանի գլխավոր սրահում, խորհրդային հրամանատարների պանթեոնում, որը ոգեկոչում է Մեծ հայրենականի հերոսների սխրագործությունը։

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, Մեծ հայրենականի վետերաններ և Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրու տեղադրման նախածեռնողը ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն է:

Բաղրամյանի բրոնզե կիսանդրին Հայաստանի նվերն է ՌԴ-ին: Քանդակի հեղինակներն են Աշոտ Թադևոսյանը և Միսակ Մելքոնյանը:

«Հայաստանն ու հայ հասարակությունը այն երկրների ու ժողովուրդների շարքերում են եղել, որոնց միահամուռ ջանքերի շնորհիվ մարդկությունն ու քաղաքակրթությունը փրկվել է 20-րդ դարի ամենամեծ չարիքից՝ ֆաշիզմից: Հայաստանի և հայ ժողովրդի համար այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն է ունեցել: Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձություններից և 1,5 միլիոն հայի կյանք խլած 1915թ. ցեղասպանությունից ընդամենը երեք տասնամյակ անց Հայաստանը` ԽՍՀՄ ամենափոքրաթիվ բնակչություն ունեցող հանրապետություններից մեկը, ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ Մեծ հայրենականին` մոբիլիզացրելով և ռազմաճակատ ուղարկելով 600 հազար հոգու»,- ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Միջոցառման շրջանակում Ալեքսեյ Կարաբանովի ղեկավարած ՌԴ ՌԾՆ Ռիմսկի-Կորսակովի անվան Կենտրոնական օրինակելի համույթը կատարել է Կոմիտասի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---