Աբու Դաբիում բացվել է Լուվրի առաջին բաժանմունքը Մերձավոր Արևելքում

Աբու Դաբիում բացվել է Լուվրի առաջին բաժանմունքը Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Ֆրանսիական արվեստների հանրահայտ թանգարանի՝ Լուվրի, առաջին բաժանմունքը բացվում է նոյեմբերի 11-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում: Բացման կապակցությամբ կանցկացվեն բազում համերգներ, ներկայացումներ ու երաժշտական ելույթներ՝ Ֆրանսիայի և Պարսից ծոցի երկրների արվեստի գործիչների մասնակցությամբ:

Թանգարանը կառուցվել է արհեստական կղզու վրա, որը երեք կողմից շրջապատված է Պարսից ծոցի ջրերով: Շինարարությունը սկսվել էր 10 տարի առաջ: Շինության ճարտարապետն է ֆրանսիացի Ժան Նովելը, դիզայնն արտացոլում է Էմիրությունների ոգին՝ ձգտումը աշխարհի առավել արդիական նվաճումներին Արաբական թերակղզու ավանդույթներին զուգահեռ:

Թանգարանի շենքի ամենաուշագրավ մասն անսովոր 8-հարկանի գմբեթաձև տանիքն է, որը ծածկելով թանգարանի համալիրը, միաժամանակ թույլ է տալիս արևի շողերին ներս թափանցել բազում անցքերից: Գմբեթի տրամաչափը 180 մ է, քաշը՝ 7.700 տոննա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Թանգարանի մակերեսը գրեթե 100.000 քմ է: Ակնկալվում է, որ այն կլինի աշխարհի 5 խոշորագույն թանգարաններից մեկը, որոնք կան աշխարհում Լուվր անվանումով: Աբու Դաբիի թանգարանը կկարողանա Լուվր կոչվել 30 տարի և 6 ամիս:

Թանգարանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ բեն Զեյիդ Ալ Նահայանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Բահրեյնի, Մարոկկոյի, Աֆղանստանի նախագահների ներկայությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---