Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի չեմպիոն

PanARMENIAN.Net - Տիգրան Կիրակոսյանը ոսկե մեդալ է նվաճել Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում մինչև 52 կգ քաշային կարգում:

Եզրափակչում հայ մարզիկը հաղթել է աշխարհի գործող չեմպիոն, մոնղոլ Մարալ Էրդենե Չիմեդորժին՝ 5:1:

Առաջին մրցութային օրից հետո Հայաստանը մեկ ոսկի է նվաճել, մյուս հայ մարզիկները մրցանակային տեղեր չեն գրավել:

Նոյեմբերի 10-12-ի Սոչիում անցնում է սամբոյի 2017թ. աշխարհի առաջնությունը՝ մարտական սամբոյի կանոններով: Մասնակցում են մարզիկներ ավելի քան 90 երկրից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---