iPhone X-ի ևս մեկ թերություն. Դիսփլեյի վրա կանաչ գիծ է հայտնվում

iPhone X-ի ևս մեկ թերություն. Դիսփլեյի վրա կանաչ գիծ է հայտնվում

PanARMENIAN.Net - iPhone X-ից օգտվողները սկսել են բողոքել ուղղահայաց կանաչ գծից, որը հայտնվել է դիսփլեյի վրա գնումից որոշ ժամանակ անց:

Վերբեռնումը խնդիրը չի շտկում, օգտատերերը պնդում են, որ սմարթֆոնը ֆիզիկական ազդեցության չեն ենթարկել և գցել, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով:

Twitter-ի օգտատերերից մեկը հայտնել էր, որ երբ ինքը ներկայացրել է խնդիրն AppStore-ում, իր iPhone-ը փոխել են: Պարբերականը բացատրությունների համար դիմել է Apple-ին, սակայն հրապարակման պահին կորպորացիան դեռ չէր պատասխանել հարցմանը:

Նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Apple կորպորացիան խոստովանել է. iPhone X-ը սենսորի հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով սմարթֆոնը դադարում է արձագանքել հպումներին ցուրտ եղանակի ժամանակ: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շտկել այդ թերությունը:

Նոյեմբերի սկզբին Apple-ը զգուշացրել էր, որ iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել, եթե էկրանի վրա տևական ժամանակ բաց էր բարձր կոնտրաստության վառ պատկեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---