ՀՀ-ում ծխախոտի արտադրությունն 9 ամսում աճել է 15%-ով11 նոյեմբերի 2017 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2017 թվականի առաջին 9 ամսում արտադրվել է 18.496 մլրդ հատ ծխախոտ, ինչը 15%-ով շատ է 2016-ի 16.066 մլրդ -ից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծխախոտի արտադրությունն աճել է 46%-ով: 2014-2016 թվականներին Հայաստանում արտադրվել է 54.805 մլրդ հատ ծխախոտ: Ծխախոտի մեծ մասը ՀՀ-ից արտահանվում է․ առաջատար ուղղություններն են Սիրիան, Իրաքը, ՕԱԷ-ն։ Առողջապահության նախարարության հետազոտության համաձայն՝ եթե 2012 թվականին Հայաստանում կանոնավոր ծխող է 15 տարեկանից բարձր բնակչության 23%-ը, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 26%, որի կեսից ավելին՝ 53%-ը, կազմում են տղամարդիկ: Հետազոտության համաձայն՝ ամեն օր ծխող կանանց թիվը 2012-ի աճել է 1,3%-ով, իսկ 2016-ին՝ 2,3%-ով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |