// IP Marketing video - START// IP Marketing video - END

Սերժ Սարգսյանը ցավակցել է Իրանի նախագահին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Իրանի նախագահին ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:

Նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք սահմանին, օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: 211 մարդ է զոհվել, մոտ 800 վիրավոր կա:

Հանրապետության նախագահը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Թուրքիայում և Հայաստանում:

Հայաստանում այն զգացվել է հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Արցախի հանրապետությունը ողջունել է Կատալոնիայի անկախացման գործընթացը
Փաշինյանը, մոտենալով խոսափողին, հայտարարեց, որ «անվստահություն է հայտնում սեփական աչքերին»
Նրա խոսքով, առանց այդ վստահության մեխանիզմների ներդրման շատ բարդ է ակնկալել որևէ դրական առաջընթաց
Գալուստ Սահակյանը նշել է, որ թեև ներքին քննարկումներ չեն եղել, բայց իր կարծիքով ճիշտ կլիներ, որպեսզի ՀՀ վարչապետ դառնար Սերժ Սարգսյանը