iPhone X-ի հերթական թերությունն է հայտնաբերվել

iPhone X-ի հերթական թերությունն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - iPhone X-ի օգտատերերը սկսել են բողոքել սմարթֆոնի խոսելու դինամիկում լսվող ճռճռոցից: Ըստ բողոքների, բարձրաձայն զանգի և ձայնի վերարտադրման ժամանակ դինամկիում ճռճռոց է լսվում: Ոմանք էլ պնդում են, որ խնդիրներ են առաջանում նույնիսկ եթե ձայնի մակարդակը 50 տոկոսից ցածր է, գրում է Lenta.ru-ն 9to5mac-ի վրա հղումով:

«1100 դոլար գին ունեցող հեռախոսը պետք է անթերի լինի: Ես արդեն փոխել եմ իմ առաջին iPhone X-ը նորի հետ, իսկ խնդիրը չի վերացել»,-գրել է Reddit-ի օգտատերը, որը նմանատիպ խնդիր է ունեցել:

2017-ի սեպտեմբերին Apple-ը խոստովանեց նմանատիպ խնդրի առկայությունը iPhone 8-ի մոտ: Այն ժամանակ արտադրողը վստահեցրել էր, որ դինամիկի աշխատանքը կշտկվի թարմացված ծրագրային ապահովման մեջ:

Ավելի վաղ iPhone X-ից օգտվողները բողոքել են ուղղահայաց կանաչ գծից, որը հայտնվել է դիսփլեյի վրա գնումից որոշ ժամանակ անց: Վերբեռնումը խնդիրը չի շտկում, օգտատերերը պնդում են, որ սմարթֆոնը ֆիզիկական ազդեցության չեն ենթարկել և չեն գցել:

Նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ Apple կորպորացիան խոստովանել է. iPhone X-ըսենսորի հետ կապված խնդիրներ ունի, որոնց պատճառով սմարթֆոնը դադարում է արձագանքել հպումներին ցուրտ եղանակի ժամանակ: Ընկերությունը մտադիր է առաջիկայում շտկել այդ թերությունը:

Նոյեմբերի սկզբին Apple-ը զգուշացրել էր, որ iPhone X-ի դիսփլեյը կարող է խամրել, եթե էկրանի վրա տևական ժամանակ բաց էր բարձր կոնտրաստության վառ պատկեր:

iPhone X-ը ներկայացվել է օգոստոսին, վաճառքը սկսվել է նոյեմբերի 3-ից, նախնական պատվերը մեկնարկել էին հոկտեմբերին: Սարքի արժեքը սկսվում է 999 դոլարից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---