// IP Marketing video - START// IP Marketing video - END

5 տարում ՀՀ-ում $46 մլն-ի բեռնատար կարտադրվի

5 տարում ՀՀ-ում $46 մլն-ի բեռնատար կարտադրվի

PanARMENIAN.Net - AA Trucks ընկերության նորարարական տեխնոլոգիաներով բազմաֆունկցիոնալ հայկական բեռնատար ավտոմեքենաների արտադրության ծավալներն առաջին հինգ տարիներին $46 մլն կկազմեն:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը PanARMENIAN.Net ին փոխանցեց, որ հայ-ամերիկյան ընկերության արտադրության բեռնատարները կարտահանվեն ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ, Վրաստան, Իրան, Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի այլ երկրներ:

AA Trucks-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Գագիկյանն էլ հայտնեց, որ մեքենան հայ-ամերիկյան համատեղ արտադրության նոր մակնիշի բեռնատար է լինելու։ Նա նշեց, որ բեռնատարներ կառաջարկվեն տնտեսական տարբեր բնույթի գործունեություն ծավալող ընկերություններին, ինչպես նաև ուժային կառույցներին:

«Բեռնատարի ներքին կահավորումը կհամապատասխանեցվի պատվիրատուի գործունեությանն ու շահագործման նպատակներին»,- ասաց Արմեն Գագիկյանը:

Հոկտեմբերին կառավարության որոշմամբ AA Trucks ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն էր տրամադրվել:

Հայտարարվել էր, որ ծրագրի շրջանակում ներդրումը կկազմի մոտ $40 մլն:Առաջին երկու տարում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 150.000 դրամ միջին աշխատավարձով, իսկ հետագայում արտադրանքի ծավալների աճի արդյունքում՝ 1000-ից ավելի նոր աշխատատեղ:

 Ուշագրավ
ECOS-M ընկերությունը համաձայնագիր է կնքել Հրազդանի ՋԷԿ-ի հետ, որը էլեկտրաէներգիա կմատակարարի
Ներմուծումը աճել է մոտ 28%-ով
Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015-ի ուժեղ արտաքին շոկից հետո, ուժեղացվել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ
ՀՀ-ում տնտեսությունը կտրուկ աճ է արձանագրել արդյունաբերության արագ աճի և պղնձի գների աճի պայմաններում, ասվում է զեկույցում