Իրանում սուգ է. Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 445-ի14 նոյեմբերի 2017 - 10:32 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին Իրանում սուգ է հայտարարվել հզոր երկրաշարժում զոհվածների հիշատակին: Ըստ վերջին տվյալների զոհերի թիվը հասել է 445-ի, մոտ 7100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Քերմանշահ գավաքի ղեկավարի տեղակալ Մոհթաբ Նիքքերդարը հայտարարել է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան: Նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) Իրան-Իրաք սահմանին, օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Իրան-Իրաք սահմանին տեղի ունեցած ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում: Երկաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Թուրքիայում և Հայաստանում: Իրանի և Իրաքի որոշ քաղաքներ զրկվել են էլեկտրականությունից, հազարավոր մարդիկ, վախենալով հետցնցումներից, լքել են տները և փողոցներում են գիշերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Կարմիր մահիկի տեղեկությունների, մոտ 70.000 մարդ անօթևան է մնացել: Նրանց համար վրանային ճամբարներ են կազմակերպում: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին կարգադրել է ապահովել տուժածներին բոլոր անհրաժեշտ պարագաներով: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստակամ է մասնակցելու փրկարարական աշխատանքներին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Photo. AP/Felipe Dana Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |