iPhone X-ի Face ID համակարգը հաջողվել է կոտրել դիմակի միջոցով (վիդեո)

iPhone X-ի Face ID համակարգը հաջողվել է կոտրել դիմակի միջոցով

PanARMENIAN.Net - Bkav ընկերության մասնագետներին հաջողվել է խաբել iPhone X-ի Face ID համակարգին հատուկ պատրաստված դիմակի միջոցով:

Դիմակը պատրաստվել է 3D տպիչով. ստացել են «մաշկը», դեմքի որոշ մասերի 2D պատկերներ: Արդյունքում ընկերության Youtube-ում տեղադրված հոլովակում iPhone X-ը արգելաբացվում է ընդամենը մեկ փորձից:

Ավելի վաղ համակարգը կոտրելու փորձ էր իրականացրել նաև Mashable-ը՝ առաջարկելով զույգ եղբայրներին հանել Apple-ի նոր սմարթֆոնի արգելափակումը: Պարզվել էր, որ համակարգը կարող է խաբվել էր, եթե սարքը հայտնվի սեփականատիրոջ երկվորյակի մոտ:

Ըստ Apple-ի՝ իր ներկայացրած դիմագծերի նույնականացման Face ID համակարգին հնարավոր չէ խաբել: Համակարգը դեմքի առաջին սկանավորումից հետո շարունակում է ինքնուրույն «հիշել» տիրոջ արտաքինի բազմաթիվ տարբերակներ, օրինակ՝ ակնոցով, առանց ակնոցի, գլխարկով, տարբեր տեսանկյուններից, տարբեր հեռավորությունների վրա և այլն:

iPnone X-ը համակարգի միջոցով ստեղծում է դեմքի եռաչափ մոդել 30 հազար կետով, կարողանում է «հարմարվել» տիրոջ դեմքի ֆիզիկական փոփոխություններին և ճանաչել այն մթության մեջ: Ընկերությունը խորհուրդ չի տալիս օգտվել համակարգից մինչև 14 տարեկան երեխաներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---