Վրաստանում պեղված գտածոն գերազանցել է Արենիի գինեգործական ռեկորդը

Վրաստանում պեղված գտածոն գերազանցել է Արենիի գինեգործական ռեկորդը

PanARMENIAN.Net - Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա հնագետները գինու արտադրության 8.000 տարվա վաղեմության հետքեր են հայտնաբերել:

Նոր գտածոները, որոնք հայտնաբերել է գիտնականների միջազգային թիմը, թույլ են տալիս խոսել այսօրվա դրությամբ աշխարհում գինեգործության հնագույն հետքերի մասին: PNAS ամսագրում հրատարակված հոդվածում գիտնականները, հայտնի վրաց հնագետ Դավիթ Լորդկիպանիձեի գլխավորությամբ, ցույց են տվել, որ Մերձավոր Արևելքում նեոլիթի շրջանում սկիզբ առած գիենգործության պրակտիկան առնվազն 600-1000 տարով ավելի հին է, քան համարվում էր, գրում է gazeta.ru-ն:

Գիտնականները հետազոտել են Թբիլիսիից 50 կմ հեռավորության վրա գտնվող 2 հնավայրում հայտնաբերված խեցեղենի նմուշները:

«Մենք կարծում ենք, որ սա բացառապես գինու արտադրության համար վայրի խաղողի մշակման ամենահին օրինակն է: Որպես մշակաբույս խաղողն աշխարհում ավելի քան 10.000 տարբերակ ունի, իսկ միայն Վրաստանում՝ ավելի քան 500: Դա նշանակում է, որ խաղողն այս տարածաշրջանում տևական ժամանկ է մշակվել ու խաչասերվել»,-ասել է հետազոտման համահեղինակ Սթիվեն Բատյուկը Տորոնտոյի համալսարանից:

Ըստ գիտնականների, հետազոտությունները ցույց են տվել, որ մշակված խաղողը (Vitis vinifera) արդեն ուշ նեոլիթի ժամանակ եղել է ժամանակակից Վրաստանի տարածքում:

2007-ին Հայաստանում՝ Արենիի քարանձավում հայտնաբերվեց խաղողի ճզմման համար նախատեսված հին սարք՝ խաղողի մնացորդներով, ինչպես նաև հողի մեջ թաղված կարասներ, որոնք նախատեսված էին գինու պահպանման և խմորեցման համար: Ըստ հետազոտման արդյունքի, այս համալիրի տարիքը 6000 տարի է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---