// IP Marketing video - START// IP Marketing video - END

Լավրովը Երևան ու Բաքու կայցելի

Լավրովը Երևան ու Բաքու կայցելի

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին հայտարարել է ինքը նախարարը:

«Հաջորդ շաբաթվա սկզբին նախատեսված են իմ այցերը Երևան և Բաքու: Առաջին հերթին այդ այցերը նվիրված են ՌԴ կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ՀՀ և Ադրբեջանի հետ», - ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Օրակարգը կներառի երկկողմ հարաբերությունները, որոնք այդ երկրներից յուրաքանչյուրի հետ հագեցած են ու հարուստ: Կխոսենք տարածաշրջանային և միջազգային խնդիրների մասին, այդ թվում կաշխատենք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում ղարաբաղյան կարգավորման հարցում Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հոկտեմբերի 16-ին կայացած հանդիպումից հետո», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նոյեմբերի 14-ին աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբիհամանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։ Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Միջազգային կինոփառատոնի գործադիր տնօրենն ու գլխավոր ռեժիսորը Կետիկյանի նոր ֆիլմը համարում է լավագույններից մեկը
Ինդիանան դարձել է ցեղասպանությունը ճանաչած 48-րդ ամերիկյան նահանգը:
Ըստ պարբերականի՝ Հայաստանում մոտ 80 արջ է պահվում ռեստորաններում, խանութներում, բենզալցակայաններում և այլ օբյեկտներում
«Բաժանիր և տիրիր» քաղաքականության հետևանքով ԽՍՀՄ փլուզումից հետո տարածքային վեճերի շուրջ ավերիչ պատերազմներ սանձազերծվեցին