Զիմբաբվեի բանակը գրավել է հեռուստատեսությունը և հերքում է զինված հեղաշրջումը

Զիմբաբվեի բանակը գրավել է հեռուստատեսությունը և հերքում է զինված հեղաշրջումը

PanARMENIAN.Net - Զիմբաբվեի բանակը գրավել է հեռուստատեսությունը՝ հայտարարելով, որ իրենք գործում են հանցագործների դեմ, որ հեղաշրջման մասին խոսք չկա, իսկ նախագահ Ռոբերտ Մուգաբեին ոչինչ չի սպառնում:

«Մենք ուզում ենք հավաստիացնել, որ նախագահն ու նրա ընտանիքը ողջ և առողջ են, նրանց անվտանգությունը երաշխավորվում է», - ասել է եթերում զինվորական համազգեստով անձը, հայտնում է BBC-ին:

Ըստ Reuters-ի, այդ մարդը գեներալ-մայոր Մոյոն է, որը գլխավորում է Զիմբաբվեի Գլխավոր շտաբի թիկունքի վարչությունը:

Հարարեում լսվում են պայթյուններ և հրետանու համազարկեր:

Զիմբաբվեի իշխող կուսակցությունւը մեղադրել է բանակի գլխավոր հրամանատար Կոնստանտինո Չիվենգային դավաճանության մեջ, քանի որ նա զգուշացրել էր, որ զինվորականները կարող են միջամտել քաղաքականությանը: Չիվենգան հակադրվեց նախագահ Մուգաբեին, երբ վերջինս ազատեց պաշտոնից փոխնախագահին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---