Gebrüder Weiss-ը՝ Երևանում. Նոր ներկայացուցչությունը բացվել է

Gebrüder Weiss-ը՝ Երևանում. Նոր ներկայացուցչությունը բացվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Երևանում բացվել է Gebrüder Weiss միջազգային տրանսպորտային և լոգիստիկ ընկերության առաջին պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում:

Բացման միջոցառման շրջանակում Gebrüder Weiss ընկերության տնօրեն Ալեքսանդր Խարլամովն ընդգծել է Gebrüder Weiss ցանցի նոր տեղակայման նշանակությունը.

«Երևանից ոչ միայն սպասարկում ենք մեր հաճախորդներին Իրանում և Ռուսաստանում, այլև, լինելով Հայաստանում, կենտրոնական տեղ ենք զբաղեցնում Մետաքսի ճանապարհին որպես երթևեկության կարևոր հանգույց Եվրոպայի և Ասիայի միջև»:

Խառլամովը շեշտել է տարածաշրջանի մեծ ներուժը և պարզաբանել, թե ինչպես կարող է Gebrüder Weiss-ն օժանդակել արտասահմանյան ընկերություններին հայկական շուկա մուտք գործելու հարցում:

Համակցված բեռնափոխադրումներ Գերմանիայից, Ավստրիայից և Իտալիայից

Դեռևս ապրիլի սկզբին ներկայացուցչական գրասենյակն իր աշխատանքն է սկսել Երևանում և այդ ժամանակից ի վեր իրագործում է համակցված բեռնափոխադրումներ Եվրոպայից: Ավելին, լոգիստիկ ընկերության կողմից շաբաթական 2 անգամ առաջարկվում են գործող համակցված փոխադրամիջոցներ Ավստրիայից, Գերմանիայից և Իտալիայից Վրաստանով դեպի Հայաստան:

«Նոր տեղակայմամբ ընդլայնում ենք մեր տեղական ներկայացուցչությունը Կենտրոնական Ասիայում և իրագործում ևս մեկ կարևոր քայլ` նախկին Մետաքսի ճանապարհի վերաբացման գործում: Արդյունքում մեր հաճախորդները Հայաստանում օգտվում են նաև մեր բարձր եվրոպական որակի չափանիշներից»,- ասել է Gebrüder Weiss-ի Հարավ-Արևելյան / ԱՊՀ տնօրեն և տարածաշրջանային ղեկավար Թոմաս Մոզերը:

Ցամաքային տրանսպորտից բացի ընկերության ծառայությունները ներառում են նաև օդային և ծովային տրանսպորտի միջոցներ: Մոտ ժամանակներս հեռանկարներ կան ընդլայնելու տեղական լոգիստիկ ծառայությունները՝ նախատեսելով տարածաշրջանում այլ գրասենյակների բացումը: Երևանյան գրասենյակն ուղղակիորեն կապված է Վրաստանի Gebrüder Weiss-Hub ընկերությանը, որի հետ համատեղ վարում է լոգիստիկ գործընթացները:

Մոտ 1,36 մլրդ եվրոյի տարեկան շրջանառությամբ (2016) Gebrüder Weiss ընկերությունը դասվում է Եվրոպայի առաջատար բեռնափոխադրող և լոգիստիկ ընկերությունների թվին: Դրա 150 գրասենյակում6.500 աշխատակից է աշխատում:

Gebrüder Weiss Հոլդինգ ԲԸ-ն, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Լաութերախում (Ավստրիա), իր գործունեության հիմնական ոլորտներից բացի, որոնք են ցամաքային, օդային և ծովային բեռնափոխադրումները, ինչպես նաև լոգիստիկան, իր տանիքի տակ է համախմբում մի շարք հատուկ մասնագիտացված ոլորտին հատուկ լուծումներ և դուստր ձեռնարկություններ, որոնք ներառում են լոգիստիկ խորհրդատվություն x|vise, tectraxx (ոլորտի մասնագետ բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների համար), inet-logistics (ծրագրային լուծումներ TMS բեռնափոխադրումների կառավարման համար), dicall (հաղորդակցման ծրագրեր, շուկայի ուսումնասիրություն, վերապատրաստում), Rail Cargo (երկաթուղային բեռնափոխադրումներ) և Gebrüder Weiss ընկերության ծանրոցային առաքումների ծառայությունը, որն ավստրիական DPD ընկերության գործընկերն է:

Այս փաթեթը կոնցերնին հնարավորություն է տալիս արագ և ճկուն կերպով արձագանքել պատվիրատուների կարիքներին: Բնապահպանական, տնտեսական և սոցիալական բազմաթիվ ծրագրեր իրականացրած ընտանեկան այս ձեռնարկությունը, որը տրասնպորտային ոլորտում ունի ավելի քան 500 տարվա պատմություն, այսօր համարվում է կայուն գործարարական փորձի առաջատար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---