Պուտին. 1717-ից ի վեր ՀԱԵ թեմն իսկական հոգևոր կենտրոն է հազարավոր մարդկանց համար

Պուտին. 1717-ից ի վեր ՀԱԵ թեմն իսկական հոգևոր կենտրոն է հազարավոր մարդկանց համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: Նոյեմբերի 15-ի առավոտյան Հանրապետության նախագահն այցելել է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճար:

Նախագահը եկեղեցական համալիրի «Տապան» թանգարանում դիտել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» շրջանակներում բացված՝ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման մասնակիցներին՝ նշելով, որ այն իսկական հոգևոր կենտրոն է դարձել հազարավոր մարդկանց համար:

«Ողջունում եմ ձեզ Մոսկվայում ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հիմնադրման 300-ամյակի կապակցությամբ, որն աշխարհի հնագույն քրիստոնեական եկեղեցիներից մեկն է»,-ասվում է Պուտինի ողջույնի խոսքում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Կարևորելով թեմի դերը հայ-ռուսական հարաբերությունների խորացման և զարգացման գործում՝ Պուտինը նշել է, որ «սկսելով իր պատմությունը հեռավոր 1717-ին, թեմը միավորեց այն ժամանակվա Ռուսաստանի տարածքում գործող հայկական եկեղեցիները՝ դառնալով հայ ժողովրդի ինքնատիպ մշակույթի, նրա ավանդույթների ու սովորույթների պահպանման կարևորագույն գործոն»:

Ուղերձում նշվում է, որ հարյուրամյակներ շարունակ ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը կարևոր հումանիտար, լուսավորչական և բարեգործական առաքելություն է կատարում:

Մոմավառությունից և գովաբանական աղոթքին մասնակցելուց հետո, նախագահ Սարգսյանը թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, համայնքի ներկայացուցիչների և Հայաստանից ժամանած մշակութային գործիչների ուղեկցությամբ դիտել է եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսը, որտեղ ցուցադրված են քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած մոտ երկու տասնյակ խաչքարեր։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---