ՏՏ սկսնակ 20 ընկերության hարկային արտոնություններ են տրվել

ՏՏ սկսնակ 20 ընկերության hարկային արտոնություններ են տրվել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 15-ին հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 20 սկսնակ ընկերություն hարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր է ստացել:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրության համաձայն՝ հարկային արտոնություններով նախատեսվում է ընկերություններին ազատել շահութահարկից և եկամտահարկի 10% դրույքաչափից օգտվելու հնարավորություն տալ:

Նախարարությունը դիտարկել է հարկային արտոնությունների համար դիմած ընկերությունների գրանցման համապատասխանությունը օրենքի պահանջներին, աշխատակիցների քանակը, գործունեության տեսակը: Բոլոր 20 հայտերին դրական եզրակացություն է տրվել:

Հարկային արտոնություններից օգտվելու համար դիմել կարող են մինչև 30 աշխատակից ունեցող ՏՏ նորաստեղծ ընկերությունները: Հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանում է ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին:

Հարկային արտոնությունների մասին օրենքը գործում է դեռևս 2015 թվականից, մինչ այժմ հավաստագիր ստացել է 295 ընկերություն, որից 136-ը` 2017թ. առաջին ութ ամիսներին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---