Տարանտինոյի նոր ֆիլմի սցենարը պատրաստ է

Տարանտինոյի նոր ֆիլմի սցենարը պատրաստ է

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան երեք խոշորագույն ընկերություն՝ Sony-ն, Warner Bros.-ը և Paramount-ը մրցակցում են Քվենթին Տարանտինոյի նոր ֆիմլի նկարահանման համար, որը պատմում է ԱՄՆ-ում 1960-ականներին հայտնի սերիական մարդասպան Չարլի Մենսոնի մասին:

Variety-ի փոխանցմամբ, ռեժիսորը հավակնություն ներկայացրած ընկերություններից պահանջել է $100 մլն բյուջե, ինչպես նաև շահույթի մի մասը:

Sony ընկերությունը Տարանտինոյի համակրանքը շահելու նպատակով խոստացել է, որ կապահովի տոմսերի վաճառաքի մեծ ծավալները, ինչպես ներքին, այնպես էլ միջազգային շուկայում:

Warner Bros.-ը՝ ընկերությունում ռեժիսորի հետ հանդիպմանն ընդառաջ, 60-ականների ռետրո մեքենա են ուղարկել նրան դիմավորելու համար, իսկ հանդիպման վայրը կահավորել են նույն ժամանակաշրջանի ոճով:

Հայտնի է, որ Տարանտինոյի 9-րդ ֆիլմում անդրադարձ կլինի Ռոման Պոլանսկու կնոջ սպանությանը։ Դերասանուհի Մարգո Ռոբին կմարմնավորի Շերոն Թեյթին: Որոշ խոսակցություններ կան նաև, որ դերասանական կազմում ընդգրկված են Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---