Մասնագիտացված տոհմաբուծարաններ կբացվեն՝ ավելի շատ կաթ և միս արտադրելու համար

Մասնագիտացված տոհմաբուծարաններ կբացվեն՝ ավելի շատ կաթ և միս արտադրելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանում կստեղծվեն մասնագիտացված տոհմաբուծարաններ, որոնք կկարողանան բարձրարժեք տոհմային կենդանիներ վաճառել տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ զբաղվող տնտեսություններին:

ՀՀ կառավարության որոշման նախագծի համաձայն՝ ծրագիրը միտված է կաթնային և մսային մթերատվության մակարդակի բարձրացմանը:

Ծրագրի իրականացման արդյունքում տավարաբուծական տնտեսություններին կմատակարարվեն 580 գլուխ հոլշտին ցեղի տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ: Նախատեսվում է, որ 2018-2022 թվականներին տոհմաբուծարանում կարտադրվի 5050 տոննա կաթ և շուրջ 100 տոննա սպանդային քաշով միս:

Ծրագրի ավարտից հետո տոհմաբուծարանը տարեկան տավարաբուծական տնտեսություններին կվաճառի մոտ 230 գլուխ տոհմային ցուլիկներ, էգ հորթեր և երինջներ, տարեկան կարտադրի 1020-1050 տոննա կաթ, ինչպես նաև 40-50 տոննա միս:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2017 թվականին տավարի գլխաքանակը կազմել է 655.800 գլուխ, որից կովերինը՝ 296.000 գլուխ: Ոչխարների գլխաքանակը 2017 թվականին կազմել է 699.600 գլուխ, որից մաքիներինը` 477.800 գլուխ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---