Բոլոր դիմորդները հայոց լեզվի պարտադիր միասնական քննություն կհանձնեն

Բոլոր դիմորդները հայոց լեզվի պարտադիր միասնական քննություն կհանձնեն

PanARMENIAN.Net - Հայաստանում այսուհետ ցանկացած բուհ ընդունվելու համար դիմորդները «Հայոց լեզու» առարկայից միասնական քննություն պետք է հանձնեն:

«Բարձարգույն կրթության մասին» օրենքի նախագծի համաձայն՝ անկախ բուհի կազմակերպաիրավական ձևից և կարգավիճակից՝ բակալավրի կրթական աստիճանի ցանկացած մասնագիտության գծով ՀՀ քաղաքացիների ընդունելության համար առարկայի միասնական քննությունը պարտադիր է:

Հայոց լեզվի միասնական քննություն պետք է հանձնեն նաև Հայաստանում օտարերկրյա բուհերի կամ օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի դիմորդները:

Միևնույն ժամանակ, նոր օրենքով կրճատվում է բուհերում հայոց լեզվի պարտադիր դասավանդման տևողությունը՝ ներկայիս երկու կիսամյակի փոխարեն մեկ կիսամյակ դառնալով:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---