Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակիչ փուլին

Արոնյանը մասնակցում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակիչ փուլին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Պալմա դե Մալյորկայում մեկնարկում է ՖԻԴԵ-ի Գրան պրի խաղարկության եզրափակիչ՝ 4-րդ փուլը, որն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 տուրով:

Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը: ՖԻԴԵ-ի Գրան պրիի 4-րդ փուլի 1-ին տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Դմիտրի Յակովենկոն։

Արոնյանից բացի մրցաշարին մասնակցում են՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Լիրեն Դինգը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Նիդերլանդներ), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշևսկին (Ռուսաստան), Ռիխարդ Ռապորտը (Հունգարիա), Էռնեստո Ինարկիևը (Ռուսաստան), Ալեքսանդր Ռևզանցևը (Ռուսաստան) և Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա), հայտնում է chess.am-ը:

Մրցաշարը կտևի մինչև նոյեմբերի 25-ը, իսկ 21-ին մասնակիցները կհանգստանան։ Խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 17։00-ին։

Գրան պրիի 4 փուլի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: Այս պահի դրությամբ մասնակցության իրավունք արդեն իսկ ունեն Լևոն Արոնյանը, Լիրեն Դինգը, Սերգեյ Կարյակինն ու Վլադիմիր Կրամնիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---