Մարդու հիշողությունը բարելավող առաջին իմպլանտն է ստեղծվել

Մարդու հիշողությունը բարելավող առաջին իմպլանտն է ստեղծվել

PanARMENIAN.Net - Գիտնականներին հաջողվել է պատմության մեջ առաջին անգամ մարդու հիշողությունը բարելավող իմպլանտ ստեղծել:

Newscientist կայքը գրում է, որ «հիշողության պրոթեզի» հեղինակներից է ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի մասնագետ Դոնգ Սոնը:

«Սա առաջին սարքավորումն է, որն ամրապնդում է մարդու հիշողությունը: Էլեկտրոդներից ստեղծված իմպլանտն ընդօրինակում է մարդու ուղեղի՝ հիշողությունը մշակելու գործընթացը», - կայքի փոխանցմամբ, ասել է Սոնը, որը սարքավորումն առաջին անգամ ներկայացրել է Վաշինգթոնում նյարդաբանների միության համաժողովի ընթացքում:

Իմպլանտը փորձակվել է մի քանի տասնյակ կամավորների հետ: Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ այն կարող է ընդհուպ մինչև 30%-ով բարելավել մարդու հիշողությունը: Գիտնականների խումբը նախատեսում է միևնույն մոտեցմամբ ուղեղի մյուս գործառույթները բարելավող սարքեր ստեղծել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---