ՀՕՊ զորքերի պետի տեղակալ. Առաջնագիծը համալրվել է արդիականացված «Իգլայով»

ՀՕՊ զորքերի պետի տեղակալ. Առաջնագիծը համալրվել է արդիականացված «Իգլայով»

PanARMENIAN.Net - Առաջիկայում ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության զինանոցը կհամալրվի ավտոմատացված, ավելի մեծ հնարավորություններով տեխնիկայով, որը կիրառելի է օդային նշանակետերի ամբողջ սպեկտորի դեմ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանը ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» թերթի հետ զրույցում:

ՀՀ ԶՈւ ՀՕՊ զորքերի պետի տեղակալը նաև հայտնել է, որ կան նոր պայմանագրեր տարբեր երկրների հետ:

Նա հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը ձեռք են բերել «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» դյուրակիր զենիթահրթիռային համալիրների բավականին խոշոր խմբաքանակ և որ առաջնագծի առաջին շարակարգի գումարտակներն արդեն համալրված են այս համալիրներով: Սա կարևոր ձեռքբերում է համարվում:

«Լրահամալրումը զգալի է: Նաև այս միջոցի շնորհիվ է ստեղծվել ամուր հակաուղղաթիռային համակարգ:... «Իգլա-Ս»-ը լավագույնն է իր դասի մեջ, օժտված է մեծ հեռահարությամբ և թիրախի խոցման մեծ հնարավորությամբ: Մեր ձեռք բերած «Իգլա-Ս» համալիրները նոր են, և երկար տարիներ որևէ խնդիր չենք ունենա: «Իգլա-Ս» համալիրների մեր ջոկերը ապահովված են շարժական հնարավորություններով` մեքենաներով, հետախուզության, կապի առանձին միջոցներով: Այսինքն` պատրաստ են խնդիրը լուծելու ցանկացած՝ անգամ գիշերային պայմաններում, քանի որ համալրված են «Մաուգլի» նշանոցով»,-ասել է Արթուր Պողոսյանը:

Ըստ գնդապետի, լրահամալրմանը զուգահեռ առաջնագծի մի շարք զորամասեր հագեցվել են զինատեսակի՝ հայկական արտադրության վարժասարքով, որը ստեղծում է իրական օդային իրավիճակ, առաջադրում է խնդիրներ:

Հակաօդային պաշտպանության «Իգլա-Ս» դյուրակիր ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ուղղաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար:Օդային թիրախներ է խոցում մինչև 3 500 մետր բարձրության և մինչև 6 000 մ հեռավորության վրա:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---