ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն դեկտեմբերին Վիեննայում

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն դեկտեմբերին Վիեննայում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 16-ին հայտարարությամբ են հանդես եկել Մոսկվայում նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:

Հանդիպումներին, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, համանախագահները նախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնևում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների մատնանշած այլ խնդիրները, ասված է հայտարարությունում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Նախարարները համաձայնել են համատեղ հանդիպում անցկացնել դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի շրջանակներում:

Հանդիպումների ընթացքում համանախագահները և նախարարները քննարկել են ներկայումս բանակցությունների սեղանին դրված մի շարք աշխատանքային առաջարկներ:

Համանախագահները պատրաստելու են նախարարների հանդիպման օրակարգը, որը կընդգրկի քաղաքական կարգավորման էական հարցեր, ինպես նաև շփման գծում լարվածությունը թուլացնելու կոնկրետ միջոցառումներ: Հատուկ ուշադրության կարժանանա ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդարձակումն ավարտին հասցնելու խնդիրը, ասված է ղարաբաղյան կարգավորման միջնորդների հայտարարությունում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---