Տարկետման իրավունքով անվճար սովորող առաջին կուրսեցին կզորակոչվի բակալավրիատն ավարտելուց հետո

Տարկետման իրավունքով անվճար սովորող առաջին կուրսեցին կզորակոչվի բակալավրիատն ավարտելուց հետո

PanARMENIAN.Net - Անվճար՝ տարկետման իրավունքով, առաջին կուրսում սովորող ուսանողը բակալավրիատն ավարտելուց հետո է զորակոչվելու: Նա բուհ է ընդունվել մինչև նոր օրենքի ընդունումը և ունի տարկետման իրավունք, այն պահպանվելու է: Այս և ուսանողներին հետաքրքրող այլ հարցերը պարզաբանել է պաշտպանության նախարարությունը, հայտնում է Razm.info-ն:

Ներկայում անվճար՝ տարկետման իրավունքով, համակարգով բակալավրիատում սովորող ուսանողը, սակայն, մագիստրատուրա ևս անվճար համակարգով ընդունվելու դեպքում տարկետում չի ստանա՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո բուհ ընդունված զինապարտները զորակոչվելու են:

Հայաստանում առկա բոլոր համալսարանների ուսանողները կարող են օգտվել «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից՝ ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական բուհերի:

«Պատիվ ունեմ» ծրագրից օգտվելու համար ավելի էական է ոչ թե ինչ միավորներով է ուսանողը ընդունվել համալսարան, այլ ուսման ընթացքում ապահովվող առաջադիմությունը։ Եթե քաղաքացին ընտրել է «Պատիվ ունեմ» ծրագիրը, ուսման ընթացքում որոշակի առաջադիմություն չապահովելու դեպքում, դադարացվում է ծրագրով ուսումնառությունը և նա զորակոչվում է բանակ։

Նոյեմբերի 15-ի առավոտյան նիստում ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---