Դեպի Իսպանիա վիզաները ՀՀ քաղաքացիներն ավելի արագ կստանան. Երևանում այդ երկրի վիզա կենտրոն կգործի17 նոյեմբերի 2017 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Կորիդայի, ֆլամենկոյի և ցլամարտի երկիր մուտք գործելն այժմ Հայաստանի քաղաքացիների համար ավելի արագ կստացվի: Երևանում բացվել է Իսպանիայի վիզաների դիմումների կենտրոն: Ծառայությունն իրականացնելու է աշխարհում վիզա աութսորսինգի, անձնագրային, հյուպատոսական, ատեստավորման և քաղաքացիական ծառայություն մատուցող ամենախոշոր ընկերություններից BLS International-ը։ Կենտրոնը գտնվում է Վարդանանց 14/1 հասցեում: Բացմանը ներկա էր Ռուսաստանում Իսպանիայի հյուպատոս Իցիար Տաբոատանը: Իր խոսքում նա նշել է, որ կենտրոնի բացումը կարևոր քայլ է դեպի Իսպանիա հայերի տեղաշարժի դյուրացման համար։ «Շատ ոգևորված ենք այս կենտրոնի բացումով, քանի որ այն դյուրացնում է վիզաների ստացման գործընթացը ՀՀ քաղաքացիների համար։ Մոսկվա հասնելու կարիք էլ այլևս չի լինի, և այժմ կարճաժամկետ՝ մինչև 90 օր վավերականությամբ վիզաները հնարավոր է ստանալ հենց Հայաստանում», - ասել է Իցիար Տաբոատանը: BLS կենտրոնում ներդրված են նաև հավելյալ ծառայություններ՝ հաճախորդների հետ հետադարձ կապի ապահովումը SMS ծանուցումների միջոցով, պատճենահանում, հայցադիմումի լրացման աջակցություն, լուսանկարչական, ապահովագրական և առաքման ծառայություններ: Հայաստանում BLS International ընկերության տնօրեն Լևոն Իսրայելյանի խոսքով՝ վիզայի տրամադրումը այժմ հնարավոր կլինի իրականացնել ընդամենը երկու շաբաթվա ընթացքում՝ առանց ավելորդ ուղևորությունների և փաստաթղթային քաշքշուքի: «Ըստ վիճակագրության՝ Հայաստանից տարեկան մինչև 12.000 ՀՀ քաղաքացի ընտրում է Իսպանիան արտագնա զբոսաշրջության համար, ինչը բարձր ցուցանիշ է։ Ուստի վիզաների դիմումների ու ստացման նոր դյուրին գործընթացը կլուծի շատ խնդիրներ»,- ասում է Լևոն Իսրայելյանը։ BLS International ընկերությունը գործում է աշխարհի 61 երկրում և ծառայություններ է մատուցում 2325 գրասենյակի միջոցով: Ընկերության գրասենյակներում ամեն տարի մշակվում են 14 մլն-ից ավելի վիզաների դիմումներ: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն Լավրովը «լկտի» և «անպատկառ» է անվանել ԱՄՆ և ԵՄ գործողությունները, որոնք ուզում են «ՀՀ–ին պոկել Ռուսաստանից» Նա նաև ասել է, որ ՌԴ–ն ու ՀՀ–ն նախկինի պես դաշնակիցներ են |