Կառավարությունը սպորտային տուրիզմի զարգացման հայեցակարգ է մշակել

Կառավարությունը սպորտային տուրիզմի զարգացման  հայեցակարգ է մշակել

PanARMENIAN.Net - Հայաստանում սպորտային զբոսաշրջության զարգացման հայեցակարգ է մշակվել, որով առաջարկվում է ապորտային զբոսաշրջության կադրերի պատրաստման միասնական համակարգ ստեղծել, ինչպես նաև սպորտային տուրիստական ակումբներ հիմնադրել:

Հայեցակարգի համաձայն՝ նախատեսվում է սպորտային զբոսաշրջության մրցավարների և մարզիչների, հրահանգիչ-ուղեկցորդների, միջնակարգ և բարձրագույն կրթության հիմքի վրա զբոսաշրջության մասնագետների պատրաստում: Առաջարկվում է նաև սպորտային զբոսաշրջության առարկա ներմուծել ավագ դպրոցի կրթական ծրագիր:

Տուրիստական կադրերի պատրաստման կառույցներում մասնագետները 3-4 տարին մեկ անգամ պետք է անվտանգության ապահովման միջոցառումների տեսական և գործնական վերապատրսատում անցեն:

Նախագծի համաձայն՝ պետք է ստեղծվի քաղաքային, քաղաքամերձ և քաղաքից հեռու տեղակայված սպորտային զբոսաշրջության նյութական բազա, ինչպես նաև բարեկարգվեն առկա ենթակառուցվածքները՝ տեղակայման միջոցներ, սպորտային գույք և այլն:

Սպորտային զբոսաշրջության միջոցառումների այս ծրագիրը կիրականացվի 2018-2022 թվականներին:

Սպորտային զբոսաշրջությունը համաշխարհային զբոսաշրջության 5-10%-ն է կազմում՝ $25-50 մլրդ հաշվարկված գումարով: Որոշ երկրներում սպորտը կազմում է զբոսաշրջության 25 %-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---