Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան

Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի հրամանագրով Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ):

Նախագահը հրամանագիրը ստորագրել է՝ ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ Սերգեյ Մինասյանը ՀՀ դեսպան կնշանակվի Վրաստանում, սակայն այդ պաշտոնում նշանակվեց Ռուբեն Սադոյանը:

Սերգեյ Մինասյանը քաղաքագետ է և պատմական գիտությունների թեկնածու, Կովկասի ինստիտուտի փոխտնօրենն է: Սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Ատենախոսության թեման առնչվում է Հայաստանի ռազմական պատմությանը: Նրա բազմաթիվ հրապարակումները վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությանը և հակամարտություններին: 2002 թ. նա Հայաստանի տարբեր ինստիտուտներում և համալսարաններում դասավանդում է միջազգային հարաբերությունների տեսություն: Հաճախ հանդես է գալիս ԶԼՄ-ներով' հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---