Երևանում 4-րդ տարին անընդմեջ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

Երևանում 4-րդ տարին անընդմեջ կանցկացվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին Երևանում, Հայաստանի Microsoft ինովացիոն կենտրոնի և «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ, կիրականացվի «Ծրագրավորման ժամ» միջոցառումը: Այն կազմակերպվում է արդեն 4-րդ անգամ:

Միջոցառմանը կարող են մասնակցել նոր տեխնոլոգիաներով հետաքրքրված ծրագրավորման հմտություններ ձեռք բերել ցանկացողները՝ անկախ տարիքից: Դրա նպատակն է խաղերի միջոցով մասնակիցներին ծանոթացնել ծրագրավորման տրամաբանությանը, զարգացնել նրանց մաթեմատիկական մտածելակերպը և խնդիրների լուծման հմտությունները:

2016-ին միջոցառումը համախմբել էր 5-18 ավելի քան 250 պատանու Երևանի տարբեր դպրոցներից: Նրանցից շատերի համար միջոցառումն առաջին քայլն էր ծրագրավորման ոլորտում:

Հայաստանում Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի խոսքով՝ ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը հնարավորինս վաղ տարիքից պետք է զարգացնել երեխաների մոտ, որոնք տեխնոլոգիական լուծումների հիմնական սպառողն են։ «Այս տարի «Ծրագրավորման ժամ»-ի ընթացքում մասնակիցները ոչ միայն կկարողանան գրել իրենց առաջին կոդը, այլև կստեղծեն կայք, խաղ կամ հավելված, որը նրանք կկարողանան զարգացնել հետագայում»,- ասում է նա: :

«Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանի խոսքով՝ միջոցառման նկատմամբ տարեցտարի աճում է հետաքրքրությունը: «Մենք տեսնում ենք մեր երկիրն ապագան՝ որպես տեխնոլոգիական գերտերության: Տնտեսության գերարագ զարգացումները նոր մարտահրավերներ են նետում կրթությանը, և դրանց պատասխանը պետք է լինեն կարծրատիպերից զերծ նախաձեռնությունները: Միգուցե դպրոցական համակարգն ապագայում կգեներացնի նոր լուծումներ՝ զարգացնելով «Ծրագրավորման ժամ» միջոցառման հիմքում դրված գաղափարները »,- ասում է Արամ Փախչանյան

Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN17:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---