Tesla-ն էլեկտրական շարժիչով աշխատող բեռնատար է ներկայացրել17 նոյեմբերի 2017 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Էլեկտրամոբիլ արտադրող ամերիկյան Tesla ընկերության գործադիր տնօրեն Էլոն Մասկը առցանց հեռարձակվող պրեզենտացիայի ընթացքում ներկայացրել է էլեկտրական շարժիչով աշխատող Tesla Semi բեռնատարը: Techcrunch կայքի փոխանցմամբ, բեռնատարը կարող է 36,2 տոննա ծանրությամբ բեռ տեղափոխել: Այն հինգ վայրկյանում կարող է առավելագույնը 100 կմ/ժ արագություն զարգացնել, իսկ բեռնված լինելու դեպքում՝ 20 վայրկյանում: Ընկերությունը հատուկ լիցքավորիչներ է նախագծում բեռնատարի համար: Tesla Semi-ի շարժիչը մեկ լիցքավորումով կարող է մինչև 850 կմ հաղթահարել: Իսկ 30 րոպե լիցքավորվելու դեպքում բեռնատարը կարող է մոտ 650 կմ հաղթահարել։ Megachargers լիցքավորիչները կաշխատեն արևային էներգիայով։ Tesla Semi–ն վաճառքի կհանվի 2019 թվականին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Աֆեյան․ Պետք է ավելին անենք, քան անցյալի ջարդերի ցավը սգալը՝ ժամանակն է քայլեր ձեռնարկել Քայլեր ձեռնարկելու կոչն ընդգծում է վայրագությունների նմանությունները, որոնք տեղի են ունեցել 109 տարի առաջ և կրկնվում են այսօր. Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները |