ԱՄՆ-ը մերժել է վիզայի համար ամեն երկրորդ հայաստանցու դիմումը

ԱՄՆ-ը մերժել է վիզայի համար ամեն երկրորդ հայաստանցու դիմումը

PanARMENIAN.Net - Հայաստանը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից մուտքի արտոնագրի համար ամենաշատը մերժված երկրների տասնյակում:

Ընթացիկ տարում ԱՄՆ-ն մերժել է Հայաստանից վիզայի դիմումների մոտ 52%-ը:

Մերժված դիմումների քանակով աշխարհում առաջին տեղը կիսում են Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները և Հարավային Սահարան. մերժվել են այս երկրներից դիմումների 100%-ը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Կուբան՝ 77,17%-ով, երրորդ տեղում Բուռկինա Ֆասոն է՝ 75,74%-ով, չորրորդում ՝ Աֆղանստանը՝ 72,14%-ով:

ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու դժվարություններից հատկապես հաճախ են բողոքում հայկական ՏՏ-ոլորտի ներկայացուցիչները։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---