Մոուրինյո. Ես և Բենիտեսն արտոնյալ մարզիչների թվում ենք՝ շատ եմ հարգում նրան

Մոուրինյո. Ես և Բենիտեսն արտոնյալ մարզիչների թվում ենք՝ շատ եմ հարգում նրան

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր հարգանքն է հայտնել Ռաֆայել Բենիտեսին, որը մարզում է «Նյուքասլ Յունայթեդը» ԱՊԼ 12-րդ տուրի հանդիպմանն ընդառաջ: Դա կլինի պորտուգալացի և իսպանացի մասնագետների առաջին հանդիպումը 2007-ի օգոստոսից ի վեր, երբ Մոուրինյոն գլխավորում էր «Չելսիի» մարզչական շտաբը, իսկ Բենիտեսն աշխատում էր «Լիվերպուլի» հետ:

«Մենք Բենիտեսի հետ սակավաթիվ արտոնյալ մարզիչների թվին ենք պատկանում, որոնք հաղթել են և Չեմպիոնների լիգայում, և Եվրոպայի լիգայում: Մենք այդ փոքր խմբին ենք պատկանում և ես նրան շատ եմ հարգում: Ուստի ես շատ ուրախ կլինեմ նրան տեսնել և ողջունել, իսկ հետո ևս մեկ հանդիպում անցկացնել: Ես գիտեմ ինչպես է խաղում «Նյուքասլը», ինչպես է Բենիտեսը պատրաստում իր թիմը, գիտեմ, որ դա բարդ է լինելու, սակայն մենք պետք է փորձենք վերցնել մեզ անհրաժեշտ միավորները»,-ասել է Մոուրինյոն, հայտնում է championat.com-ը Goal-ի վրա հղումով:

Մրցակիցների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---