Հայաստանը 30 տանկ է արդիականացնում մինչև Տ-72Բ4 մակարդակի

Հայաստանը 30 տանկ է արդիականացնում մինչև Տ-72Բ4 մակարդակի

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերը արդիականացնում են տանկային պարկը։ Նախատեսվում է 30 տանկ արդիականացնել մինչև Տ-72Բ4 մակարդակի։ Այս մասին հայտնի է դառնում «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծական կենտրոնի» զեկույցից, տանկերի թվաքանակը ենթադրյալ է, գրում է razm.info-ն։

Արդիականացման պայմանագիրը գնահատվում է 15 մլն դոլար, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2019 թվականը։

ՌԴ ԶՈւ սպառազինությունում առկա Տ-72Բ3 տարբերակից Տ-72Բ4 արդիականացումը տարբերվում է տեխնիկական հագեցվածությամբ, առավել հզոր շարժիչով, կրակի կառավարման բարելավված համակարգով։

Տանկեր և այլ զրահատեխնիկա արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության տարեկան հաշվետվությունում նույնպես նշվել էր Հայաստանին նախկինում մատակարարված «ռազմական նշանակության արտադրանքի» արդիականացման մասին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---