Նեյմարը լքել է Փարիզի իր առանձնատունը. «Փախել է» երկրպագուներից

Նեյմարը լքել է Փարիզի իր առանձնատունը. «Փախել է» երկրպագուներից

PanARMENIAN.Net - Փարիզի ՊՍԺ ֆուտբոլային ակումբի հարձակվող Նեյմարը լքել է իր առանձնատունը Փարիզում, քանի որ այնտեղ անվտանգ չէ: Ֆուտբոլիստի 5-հարկանի առանձնատան մոտ մշտապես երկրպագուներ, ացորդներ ու պապարացիներ էին հավաքվում:

Առանձնատան մակերեսը 1000 քմ է և թեև այն շրջապատված է 1,7-մետրանոց ցանկապատով, տուն բազմիցս են ոճրագործներ մտել, գրում է eurosport-ը Le Parisien-ի վրա հղումով:

Նեյմարն արդեն նոր տուն ունի, որի հասցեն գաղտնի է պահվում:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոպվել «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով: Ֆրանսիայի առաջնության 8 տուրում բրազիլացին 7 գոլի հեղինակ է դարձել և 7 անգամ փոխանցում կատարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---