Անչափահասներից խաղադրույք ընդունած բուքմեյքերների տուգանքը կաճի 20 անգամ

Անչափահասներից խաղադրույք ընդունած բուքմեյքերների տուգանքը կաճի 20 անգամ

PanARMENIAN.Net - Բուքմեյքերական ընկերությունները և խաղատները կարող են տուգանվել 2 մլն դրամով և ավելի, եթե թույլ տան 18 տարին, որոշ դեպքերում նաև՝ 21-ը չբոլորած երիտասարդներին խաղադրույքներ կատարել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա հայտնում է, որ ԱԺ-ում շրջանառության մեջ դրված «Շահումով խաղերի և խաղատների մասին» և «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը 2 մլն դրամ տուգանք է սահմանում խաղատների և բուքմեյքերական ընկերությունների համար, եթե դրանք առաջին անգամ են խախտում օրենքը:

Իրավախախտումը կրկնելու դեպքում սահմանվում է 5 մլն դրամ տուգանք, երրորդ անգամ՝ 10 մլն դրամ, իսկ չորրորդի դեպքում կասեցվում է ընկերության լիցենզիան:

Գործող օրենսդրությամբ, անչափահասներին խաղադրույքներ անել թույլատրող խաղասրահների և բուքմեյքերական ընկերությունների համար նախատեսվում է 100.000 դրամ տուգանք:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---