Առաջին անգամ խմբագրվել է կենդանի մարդու ԴՆԹ-ն

Առաջին անգամ խմբագրվել է կենդանի մարդու ԴՆԹ-ն

PanARMENIAN.Net - Գիտնականներն առաջին անգամ կարողացել են «խմբագրել» մարդու գենը անմիջապես նրա մարմնի մեջ:

The Associated Press-ի փոխանցմամբ, փորձն իրականացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 44-ամյա տղամարդու վրա:

Լրատվամիջոցը գրում է, որ փորձի վերջնական արդյունքները կերևան մեկ ամիս անց: Եթե այն դրական արդյունքներ ունենա, մեծ առաջընթաց կգրանցվի գենոթերապիայի ոլորտում:

Փորձի հեղինակները նպատակ ունեն բուժել մարդկանց որոշ հիվանդություններ: Մեթոդն առայժմ կարող է բուժել հեմոֆիլան և մետաբոլիկ հիվանդություններ:

Նախկինում գիտնականները փոփոխում էին մարդկանց ԴՆԹ-ն լաբորատորիայում, իսկ այնուհետև տեղադրում փոփոխված բջիջները հիվանդի օրգանիզմի մեջ:

2016-ին բրիտանացի մի խումբ գիտնականների հաջողվել էր փոխել մարդու սաղմի ԴՆԹ-ն: 41 էմբրիոնի վրա իրականացված փորձը թույլ էր տվել գիտնականներին գալ այն եզրահանգմանը, որ հնարավոր է փոխել և «առողջացնել» երեխայի գենը դեռևս նրա մոր արգանդում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---