// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մահացել է XX դարի ամենադաժան մարդասպաններից մեկը՝ Չարլզ Մենսոնը

Մահացել է XX դարի ամենադաժան մարդասպաններից մեկը՝ Չարլզ Մենսոնը

PanARMENIAN.Net - ԱՄՆ բանտերից մեկի հիվանդանոցում մահացել է Չարլզ Մենսոնը՝ XX դարի ամենադաժան և հանրահայտ մարդասպաններից մեկը: Նա դատապարտված էր ցմահ բանտարկության:

Տխրահռչակ մարդասպանը հայտնի դարձավ 1960-ականներին, երբ իր կազմակերպած «Ընտանիք» կոմունայի անդամները մի շարք դաժան սպանություններ կատարեցին: Կոմունայի գաղափարախոսության հիմքում The Beatles-ի երաժշտության աղավաղված ընկալումն էր, որի մեջ Մենսոնը ռասաների պատերազմի կոչ էր տեսնում, գրում է BBC-ին:

Մենսոնի ամենաաղմկահարույց ոճրագոծություններից մեկը 1969-ի զանգվածային սպանություններն էին, որի արդյունքում սպանվեց նաև կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու երիտասարդ կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը: Նա հղիության 8-րդ ամսում էր: Նրանից բացի Մենսոնի ավազակախումբն օգոստոսյան այդ օրը ևս 4 մարդ է սպանել:

Մենսոնը ծնվել է 1934-ին պետական հիվանդանոցում՝ նրա մայրը 16 տարեկան էր, իսկ հոր անունն այդպես էլ անհայտ մնաց: Մորը մի քանի անգամ բանտ են նստեցրել, Մենսոնը սովորել է տղաների համար հատուկ հաստատություններում, փախել է այնտեղից, մեքենաներ առևանգել: 20 տարեկանում Մենսոնը խնդիրներ ունեցավ օրենքի հետ: Նա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց, որից նստեց 8 տարին ու ազատ արձակվեց 1967-ին:

Ըստ Մենսոնի, երբ ինքը սկսեց ճանապարհորդել Կալիֆորնիայով իր ընկերուհու հետ, նրան սկսեցին հարել մարդիկ, որոնք չէին գտնում իրենց տեղը հանրության մեջ: Այդ «եղբայրների» և «քույրերի» հետ նա ստեղծեց «Ընտանիք» կոմունան: Ռանչոյում, որը դարձավ կոմունայի տունը, նրանք երգում էին, երկրպագում սատանային, խմբակային սեքսով զբաղվում, թմրանյութեր օգտագործում, մորթում կենդանիներին և խմում նրանց արյունը:

 Ուշագրավ
Ալիևը հավելել է, որ բանակի համար արվում է «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»
Ադրբեջանում աշխատունակ 4,6 մլն բնակչության միայն 32%-ը մասնագիտություն ունի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան ժամանել է Սիրիայի Հմեյմիմում գտնվող ռուսական ռազմակայան
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ դեռ մարդիկ կան