Մահացել է XX դարի ամենադաժան մարդասպաններից մեկը՝ Չարլզ Մենսոնը20 նոյեմբերի 2017 - 12:40 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ բանտերից մեկի հիվանդանոցում մահացել է Չարլզ Մենսոնը՝ XX դարի ամենադաժան և հանրահայտ մարդասպաններից մեկը: Նա դատապարտված էր ցմահ բանտարկության: Տխրահռչակ մարդասպանը հայտնի դարձավ 1960-ականներին, երբ իր կազմակերպած «Ընտանիք» կոմունայի անդամները մի շարք դաժան սպանություններ կատարեցին: Կոմունայի գաղափարախոսության հիմքում The Beatles-ի երաժշտության աղավաղված ընկալումն էր, որի մեջ Մենսոնը ռասաների պատերազմի կոչ էր տեսնում, գրում է BBC-ին: Մենսոնի ամենաաղմկահարույց ոճրագոծություններից մեկը 1969-ի զանգվածային սպանություններն էին, որի արդյունքում սպանվեց նաև կինոռեժիսոր Ռոման Պոլանսկու երիտասարդ կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը: Նա հղիության 8-րդ ամսում էր: Նրանից բացի Մենսոնի ավազակախումբն օգոստոսյան այդ օրը ևս 4 մարդ է սպանել: Մենսոնը ծնվել է 1934-ին պետական հիվանդանոցում՝ նրա մայրը 16 տարեկան էր, իսկ հոր անունն այդպես էլ անհայտ մնաց: Մորը մի քանի անգամ բանտ են նստեցրել, Մենսոնը սովորել է տղաների համար հատուկ հաստատություններում, փախել է այնտեղից, մեքենաներ առևանգել: 20 տարեկանում Մենսոնը խնդիրներ ունեցավ օրենքի հետ: Նա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց, որից նստեց 8 տարին ու ազատ արձակվեց 1967-ին: Ըստ Մենսոնի, երբ ինքը սկսեց ճանապարհորդել Կալիֆորնիայով իր ընկերուհու հետ, նրան սկսեցին հարել մարդիկ, որոնք չէին գտնում իրենց տեղը հանրության մեջ: Այդ «եղբայրների» և «քույրերի» հետ նա ստեղծեց «Ընտանիք» կոմունան: Ռանչոյում, որը դարձավ կոմունայի տունը, նրանք երգում էին, երկրպագում սատանային, խմբակային սեքսով զբաղվում, թմրանյութեր օգտագործում, մորթում կենդանիներին և խմում նրանց արյունը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |