Գիտնականներ. Չծխելն ու չափավոր խմելը նպաստում են երկարակեցությանը

Գիտնականներ. Չծխելն ու չափավոր խմելը նպաստում են երկարակեցությանը

PanARMENIAN.Net - Դանիայի գիտնականներն ապացուցել են, որ օգտագործվող ալկոհոլի քանակի սահմանափակումը և ծխելուց հրաժարվելը հետաձգում են ծերությունն ու նպաստում են երկարակեցությանը: Նման եզրակացության են եկել գիտնականները՝ որոշելով կապը վնասակար սովորությունների և մաշկի ու աչքերի տարիքային փոփոխությունների միջև:

Մասնագետների հոդվածը հրապարակվել է Journal of Epidemiology & Community Healthո-ւմ:

Հայտնի է, որ ծերացման արտաքին նշանները կապված են կենսաբանական տարիքի հետ: Այն մարդկանց առողջական վիճակը, որոնք իրենց տարիքից մեծ են երևում, որպես կանոն, ավելի վատ է, քան նրանց ավելի լավ տեսք ունեցող հասակակիցների մոտ: Ծերացման տեսանելի արտաքին նշաններից են եղջերաթաղանթի վրա 50-ից հետո հայտնվող լիպիդային գոյացությունները, քսանտելազման (մաշկի վրա առաջացող ճարպային գոյացությունները), ականջի բլթակի մոտ առաջացող ծալքերը և ճաղատացումը, գրում է Lenta.ru-ն:

Վնասակար սովորությունների (ծխելու և ալկոհոլ օգտագործելու մեջ) և տարիքային փոփոխությունների միջև կապը գտնելու համար գիտնականներն օգտագործել են երկարամյա Copenhagen City Heart Study հետազոտության արդյունքները, որն անցկացվել է 1976-2003թթ.: Հետազոտությանը մասնակցել է 20.000 տղամարդ և կին, սակայն ընտրվել է անալիզի համար միայն 11.613 մարդ:

Պարզվել է, որ որքան շատ է մարդ ծխում, այնքան շատ է եղջերաթաղանթի փոփոխությունների, քսանտելազմայի և ականջի բլթակի մոտի ծալքերի վաղ առաջացման հավանականությունը: Ալկոհոլի չարաշահումը ևս կապված է նույն ախտանշանների հետ, բացառությամբ ճարպային գոյացությունների առաջացման:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---