Նոյեմբերի 22-23-ը 10-15 աստիճանով կցրտի

Նոյեմբերի 22-23-ը 10-15 աստիճանով կցրտի

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում նոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-ին նաև նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Նոյեմբերի 22-23-ը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

Երևանում 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---