Թուրքիայում կրճատվում է հայկական դպրոցների թիվը

Թուրքիայում կրճատվում է հայկական դպրոցների թիվը

PanARMENIAN.Net - Թուրքիայում 1920-ականներին ազգային փոքրամասնություններին պատկանող 138 գործող դպրոցներից այսօր միայն 24-ն են մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի փոխանցմամբ, այդ դպրոցների մեծ մասը գտնվում է ծանր վիճակում և փակվելու վտանգի առաջ է կանգնած:

Պարբերկանի փոխանցմամբ, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնադրամի ղեկավար Թորոս Ալջանը հայտնում է, որ երկրի կրթության և գիտության նախարարությունը էթնիկ փոքրամասնություններին պատկանող դպրոցները դիտարկում է որպես մասնավոր դպրոցներ, ուստի դրանց պետական ֆինանսավորում չի հատկացվում: «Այս դպրոցներն ունեն հասարակական կազմակերպությունների կարգավիճակ, և դրանց գոյության միակ հույսը նվիրատվություններն են»,- «Հյուրիյեթ»-ին ասել է Ալջանը:

«Թուրքիայում այսօր 60.000 հայ է ապրում: Եթե 1950-ականների վերջին հայերն ունեին 25 դպրոց և 9.000 աշակերտ, ապա այսօր հայկական դպրոցների թիվը 16 է, իսկ այստեղ սովորող աշակերտներինը՝ 3000»,-պարբերականին ասել է Հայկական Դադյան դպրոցի հիմնադիր խորհրդի նախկին անդամ Արսեն Արշըքը:

Նա հավելել է նաև, որ երկրի կրթական ոլորտում փոփոխությունների հետևանքով մի շարք առարկաների քննությունները դարձել են կենտրոնացված, և հայ աշակերտները զրկվել են մայրենիով այդ քննությունները հանձնելու իրավունքից:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---