Ավետիսյանը, Օգանովը և Պողոսյանը՝ ՌԴ նախագահին կից Գիտության և կրթության խորհրդում

Ավետիսյանը, Օգանովը և Պողոսյանը՝ ՌԴ նախագահին կից Գիտության և կրթության խորհրդում

PanARMENIAN.Net - Ռուսաստանում հաստատվել է ՌԴ նախագահին կից Գիտության և կրթության խորհրդի նոր կազմը, որտեղ 3 հայկական ազգանուն կա՝ Ավետիսյան, Օգանով և Պողոսյան:

Խորհրդի նոր կազմում են ընդգրկվել ՌԴ ԳԱԱ Իվաննիկովի անվան Համակարգային ծրագրավորման ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ թղթակից-անդամ Հարություն Ավետիսյանը, Գիտության և տեխնոլոգիաների Սկոլկովոյի ինստիտուտի պրոֆեսոր Արտյոմ Օգանովը և ՌԳԱ Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միխայիլ Պողոսյանը:

Խորհուրդը զբաղվում է ՌԴ նախագահի համար պետական գիտատեխնիկական և նորարարական քաղաքականության գերակա ուղղությունների վերաբերյալ առաջարկությունների մշակմամբ։ Խորհուրդը նաև կանոնավոր կերպով տեղեկացնում է ՌԴ նախագահին երկրում գիտության, տեխնոլոգիաների և կրթության ոլորտում իրավիճակի մասին, առաջարկներ է մշակում ՌԳԱ և մասնաճյուղային ինստիտուտների փոխգործակցության ուղղությամբ արտերկրի և միջազգային գիտական և կրթական կազմակերպությունների հետ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---