ԱԳՆ. Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է

ԱԳՆ. Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ մեր դիրքորոշումն անփոփոխ է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) բաց ինտեգրացիոն միություն է և Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Ադրբեջանին այդ կառույցում:

PanARMENIAN.Net ին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնեց, որ պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ շարունակում է մնալ անփոփոխ: «Վերջերս Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտնել է մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,-ասաց նա:

2017-ի հոկտեմբերին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը չի դիմել ԵՏՄ անդամակցության համար, իսկ եթե դիմի, Երևանի դիրքորոշումը հստակ ու պարզ է լինելու:

«Նույնիսկ դիտորդ դառնալու համար կա պայմանագրի դրույթ, համաձայն որի՝ չի կարող դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլ է ձեռնարկում ի վնաս որևէ անդամ պետության և ամբողջ կառույցի»,-ասել էր նա:

ԱԳ փոխնախարարը նաև ընդգծել էր, որ տնտեսական տեսանկյունից շրջափակումը գնահատվում է ոչ այլ ինչ, քան ի վնաս քայլ՝ ուղղված տվյալ պետության դեմ: «Այդ տեսակետից նույնիսկ դիտրոդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության»,-եզրափակել էր նա:

Ավելի վաղ ՌԴ նախագահի՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման հարցերով խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կախված է Հայաստանից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---