Պուտին. Ռազմական գործողությունը Սիրիայում ավարտվում է

Պուտին. Ռազմական գործողությունը Սիրիայում ավարտվում է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հայտարարել է, որ ռազմական գործողությունը Սիրիայում մոտենում է ավարտին: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում:

Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է իր սիրիացի պաշտոնակից Բաշար Ասադի հետ, որը ՌԴ է այցելել աշխատանքային այցով:

«Անշուշտ, ահաբեկչության հանդեպ լիակատար հաղթանակին դեռ շատ կա: Բայց ինչ վերաբերում է ահաբեկիչների դեմ Սիրիայի տարածքում մեր համատեղ գործողություններին, այդ ռազմական գործողությունն իրոք ավարտվում է»,-ասել է Պուտինը Ասադի հետ հանդիպմանը:

ՌԴ ՊՆ և Գլխավոր շտաբի հրամանատարության հետ հանդիպմանը ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբում Պուտինը նույնպես ասել է, որ շուտով ռազմական գործողությունները կավարտվեն:

«Շատ բան է արվել Սիրիայում իրավիճակի կայունացման համար: Հուսով եմ, որ առաջիկայում մենք վերջակետ կդնենք Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին, թեև հասկանալի է, որ օջախներ դեռ կլինեն, դեռ կհայտնվեն»,-հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը 2015 թ․ սեպտեմբերի 30-ից ռազմական գործողություն են սկսել Սիրիայում։ Օդուժի հարվածները հասցնում է Խմեյմիմ միջազգային օդանավակայանում տեղակայված Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ–ի խմբավորումը, որը կազմված է ռմբակոծիչներից (Սու-24) և գրոհիչներից (Սու-25), որոնք գործում են կործանիչների (Սու-30) պաշտպանության ներքո, ինչպես նաև Մի-24 և Մի-8 ուղղաթիռներից։ Ռազմագործողությանը մասնակցում են նաև Ռուսաստանի հեռահար օդուժի՝ Ռուսաստանում բազավորված ինքնաթիռները։

2017-ի ապրիլի դրությամբ կատարվել է ավելի քան 23.000 մարտական թռիչք և 77.000 հարված է հասվել ահաբեկիչներին: 2017-ի մայիսի դրությամբ ռուսական ավիախմբի մոտ կեսը դուրս է բերվել Սիրիայից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---