Կապանի բժշկական կենտրոնում 2017-ին 9 նորածնի կյանք է փրկվել

Կապանի բժշկական կենտրոնում 2017-ին 9 նորածնի կյանք է փրկվել

PanARMENIAN.Net - Կապանի բժշկական կենտրոնում 2017-ին 9 նորածնի կյանք է փրկվել: Դա հնարավոր է դարձել BirthLink ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցության շնորհիվ, որն արդեն 10 տարեկան է:

BirthLink ՀԿ-ն և ՎիվաՍել-ՄՏՍ-ը 10 տարի առաջ են սկսել գործակցել Հայաստանում նորածնային մահացության դեպքերը կրճատելու ուղղությամբ:

BirthLink-ն արձանագրում է, որ Հայաստանում նեոնատալ բժշկությունը զարգացնելու՝ գործընկեր կառույցների գերակա նպատակն իրականացել է. տարեցտարի ավելի ակնհայտ է դառնում ծրագրի երկարաժամկետ արդյունքը: Կազմակերպությունն այդ ամենը համարում է ոչ միայն նորագույն սարքավորումների կիրառման, այլև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստանձնած երկարաժամկետ պարտավորության արդյունք:

Նեոնատոլոգ Սերգեյ Գասպարյանն անչափ կարևոր է համարում նորագույն տեխնոլոգիաներով նեոնատալ և նորածնային բաժանմունքների վերազինման և բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացը: Կապանի բժշկական կենտրոնում, օրինակ, այս տարի նեոնատալ խնամք է ստացել և լիարժեք ապաքինվել է 9 նորածին: Նրա գնահատմամբ գոհունակության ցուցանիշը փրկված երեխաներն են, որոնցից շատերն արդեն մեծ են և ապրում են ակտիվ, առողջ կյանքով: Ծրագրի կարևորությունը բարձր են գնահատում նաև բուժանձնակազմի հոգատարությամբ և սարքավորումների շնորհիվ փրկված երեխաների ծնողները:

2008-ին մեկնարկած գործակցության ծրագրով նորագույն սարքավորումներով վերազինվել է տարբեր մարզերում և մայրաքաղաքում գործող նորածնային 43 բաժանմունք:

Ծրագրի հաջողությունն ապահովելու նպատակով՝ տարիների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 600 մլն դրամ է հատկացրել նեոնատալ և նորածնային այդ բաժանմունքներին: Մասնագիտացված խնամքի և անհրաժեշտ սարքավորումների շնորհիվ՝ Հայաստանի հեռավոր մարզերում կրճատվել է նորածնային մահացության և հիվանդացության մակարդակը՝ առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին պատշաճ բուժօգնություն ապահովելու միջոցով: Ոչ ինվազիվ շնչառական խնամքի համար կիրառվում են բուժական ժամանակակից մեթոդներ, որոնք ազդում են ծննդաբերության ժամանակ թոքերի հիվանդությամբ տառապող երեխաների վրա, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Նորածնային մահացության ցուցանիշի կրճատումը կարևոր մարտահրավեր է ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների մահացության 44%-ը կազմում են նորածնային մահացության դեպքերը: Խոցելի ժամանակահատվածում նորածիններին որակյալ բուժօգնության ապահովումը մեր երկրում հասանելի է դարձել 2008 թվականից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---