Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է հատկացրել Քութայիսում համալսարանի կառուցմանը

Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է հատկացրել Քութայիսում համալսարանի կառուցմանը

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին 1 մլրդ եվրո է փոխանցել Քութայիսում համալսարանի կառուցման համար:

Շինարարությունն արդեն ընթացքում է, համալսարանը կառուցվում է Իմերեթիի շրջանում 140 հա վրա և հավակնում է դառնալ առաջին մասշտաբային կրթական կենտրոնը տարածաշրջանում: Այն հագեցած է լինելու արդիական լաբորատորիաներով և ենթակառուցվածքներով: Համալսարանում 60.000 ուսանող կուսանի, հայտնում է Sputnik Գրուզիան:

Համալսարանի հիմնական ուղղվածությունը կլինեն տեխնոլոգիական և տեխնիկական գիտությունները: Առաջին ուսանողներին համալսարանը կընդունի արդեն 2019-ին: Վրաց գործընկերներին կօգնեն Մյունխենի տեխնիկական համալսարանի մասնագետները:

Բացի արդիական լսարաններից ու լաբորատորիաներից, համալսարանը կունենա կոնֆեռանսի դահլիճներ, գրադարաններ, ուսանողների և դասախոսների համար նախատեսված հանրակացարաններ: Կլինեն նաև կինոթատրոններ, հանգստի ակումբներ, սրճարաններ, սպորտային ենթակառուցվածքներ՝ ֆուտբոլի և ռեգբիի մարզադաշտեր, թենիսի կորտեր, լողավազան, բասկետբոլի հարթակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---