Իրանի քաղաքացին մեղադրվում է «Գահերի խաղի» վրա հաքերային հարձակման մեջ

Իրանի քաղաքացին մեղադրվում է «Գահերի խաղի» վրա հաքերային հարձակման մեջ

PanARMENIAN.Net - ԱՄՆ դատախազությունը մեղադրանք է ներկայացրել Իրանի քաղաքացի Բեհզադ Մեսրիին՝ HBO հեռուստաալիքի ցանցի վրա հաքերային հարձակման և «Գահերի խաղը» սերիալի սցենարի արտահոսքի համար:

BBC-ի փոխանցմամբ, ամերիկացի իրավաբան Յուն Քիմը հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է Իրանից: «Չնայած ԱՄՆ-ի իրավապահները նրան չեն կարող ձերբակալել, միևնույն է՝ նա ստիպված է առերեսվել հանգամանքների հետ: Նա երբեք չի կարողանա լքել Իրանի սահմանները՝ առանց ձերբակալվելու մտավախության»,-ասել է նա:

2017-ի մայիսին HBO-ի ցանցը հաքերային հարձակման ենթարկած Մեսրին աշխատում է Իրանի զինված ուժերում և ամերիկյան կայքերի դեմ տարվող հաքերային արշավների մասնակից է եղել:

Ամերիկյան HBO կաբելային հեռուստաալիքը, որը մի քանի հայտնի հեռուստասերիալ ցուցադրող ընկերություն է, հաքերային հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսին։ «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի չորրորդ սերիան նախատեսվածից շուտ էր հայտնվել համացանցում, ավելի ուշ ցանցում էր հայտնվել նաև 5-րդ սերիայի սցենարը:

Գողացվել էր 1,5 տեռաբայթ տեղեկատվություն, այդ թվում՝ «Համար 104 սենյակի» ու «Ֆուտբոլիստների» դեռևս չցուցադրված մի քանի սերիա։ Հեռուստաալիքն ընդունել էր միայն հարձակման փաստը՝ պաշտոնապես չհաստատելով տեղեկատվության արտահոսքի մասին լուրերը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---