Բերիցոն քաղցկեղով է տառապում. «Սևիլյան» իր աջակցության մասին է հայտնել

Բերիցոն քաղցկեղով է տառապում. «Սևիլյան» իր աջակցության մասին է հայտնել

PanARMENIAN.Net - «Սևիլյա» ֆուտբոլի ակումբը հայտարարությամբ է հանդես եկել ակումբի գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյի առողջական վիճակի վերաբերյալ՝ պաշտոնապես հաստատելով, որ վերջինս քաղցկեղով է տառապում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Սևիլյայի» գլխավոր մարզիչը «Լիվերպուլի» հետ խաղի ընդմիջմանը թիմին հայտնել է, որ քաղցկեղ ունի:

«Սևիլյայի» բժշկական ծառայությունը հայտնում է, որ մարզիչ Էդուարդո Բերիցոյի մոտ ախտորոշվել է քաղցկեղ, իսկ հետագա հետազոտությունները թույլ կտան որոշել, թե ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել բուժման համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է championat.com-ը:

«Սևիլյան» իր աջակցությունն է հայտնել մարզչին և մաղթել նրան շուտափույթ ապաքինում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---