Օրբելյան. Խվորոստովսկին եզակի անձնավորություն էր՝ ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000%-ով

Օրբելյան. Խվորոստովսկին եզակի անձնավորություն էր՝ ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000%-ով

PanARMENIAN.Net - Հանրահայատ օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի լույս 22-ի գիշերը, իսկ դրանից մեկ օր առաջ նրա մոտ էին եկել ծնողները: Այդ մասին հայտնել է հայտնի դիրիժոր և երաժիշտ, Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Տառացիորեն երեկ նրա մոտ էի: Նախօրեին նրա մոտ էին եկել ծնողները: Նա հեռացավ գիշերը ժամը 3-ին»,-ասել է Օրբելյանը՝ հավելելով, որ իրենք վաղեմի ընկերներ են, բազում համատեղ ելույթներ են ունեցել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Խվորոստովսկին եզակի անձնավորություն էր ամեն ինչում: Աստված նրան օժտել էր անհավանական արտաքինով, հրաշալի ձայնով, երաժշտական շնորհով, մեծ աշխատասիրությամբ: Նա ամեն ինչ անում էր ոչ թե 100, այլ 1000%-ով: Նա անընդհատ գերազանցում էր ինքն իրեն: Այն ամենն, ինչ նա անում էր, եզակի էր, յուրահատուկ: Ցանկացած դերով ապրում էր, ցանկացած համերգի ժամանակ հսկայական դերասանական ու զգացմունքային էներգիա էր հաղորդում դահլիճին: Ռազմական երգերով նրա դարակազմիկ նախագիծը հպարտություն տվեց Ռուսաստանին: Այդ ամենն անդառնալի է ու եզակի: Բայց Դիման հեռացավ»,-ասել է Օրբելյանը:

Խվորոստովսկին մահացել է երկարատև և ծանր հիվանդությունից հետո: 2015-ի հուլիսին երգիչը հայտարարեց, որ տառապում է գլխուղեղի քաղցկեղով:

Խվորոստովսկուն համաշխարհային ճանաչում բերեց 1989-ի հաղթանակը BBC-ի հեռուստատեսային Աշխարհի երգիչ մրցույթում, որտեղ նա արժանացավ Լավագույն ձայն տիտղոսին և ստացավ գլխավոր մրցանակը:

Ֆրանսիական Նիսի Nice Opera-ում դեբյուտից հետո Խվորոստովսկուն սկսեցին հրավիրել աշխարհի լավագույն օպերային թատրոնները: Նա երգել է Լոնդոնի Քովենթ Գարդենում, Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում, Չիկագոյի Լիրիկ օպերայում, Փարիզի օպերայում, Միլանի Լա սկալայում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---