Ադրբեջանում քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբանները զրկվում են լիազորություններից

Ադրբեջանում քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբանները զրկվում են  լիազորություններից

PanARMENIAN.Net - Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը դատապարտել է Ադրբեջանում հայտնի փաստաբան Յալչին Իմանովի լիազորությունների դադարեցումը, որն այն սակավաթիվ փաստաբաններից է, որոնք պաշտպանում են քաղբանտարկյալների շահերը:

Քաղբանտարկյալների դիտարկման կենտրոնը ստեղծվել է 2014-ի հոկտեմբերին ադրբեջանցի մի խումբ նախկին քաղբանտարկյալների կողմից:

Ըստ կենտրոնի, այդ քայլը վկայում է, որ դատարաններում իրավաբանական ներկայացվածության սահմանափակումն Ադրբեջանում ուղղված է քաղաքացիների իրավական պաշտպանության թուլացմանը, գրում է Contact.az-ը:

Կենտրոնի ղեկավար Էլշան Գասանովը նշել է, որ հենց Փաստաբանների կոլեգիան է հեռացնում իշխանություններին չգոհացնող փաստաբաններին՝ նշելով, որ նախկինում փաստաբանի լիազորություններից են զրկվել Ալաիֆ Հասանովը, Ասլան Իսմայլովը, Հալիդ Բագիրովը, Էլչին Նամազովը և այլոք: Իսկ փաստաբան Ալիաբբաս Ռուստամովը ձերբակալավել է անհիմն մեղադրանքով:

Կենտրոնը նշում է նաև, որ Ադրբեջանի Մամուլի խորհրդի միջոցով ճնշում է գործադրվում մամուլի հանդեպ, մասնավորապես, սև ցուցակում են հայտնվում քաղբանտարկյալների իրավունքների խախտումները լուսաբանող կայքերը: Նշվում է, որ առանց դատարանի որոշման, միայն վերոնշյալ Խորհրդի հանձնարարականով, տասնյակ կայքեր են արգելափակվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---