Բարտոմեու. Սերխի Ռոբերտոն ամբողջ կարիերան «Բարսելոնայում» պետք է անցկացնի

Բարտոմեու. Սերխի Ռոբերտոն ամբողջ կարիերան «Բարսելոնայում» պետք է անցկացնի

PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ ակումբը մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Սերխի Ռոբերտոյի հետ: Նոյեմբերի սկզբին տեղեկություններ հայտնվեցին, որ նոր պայմանագրում նշվելու է € 400 մլն գումարը՝ պայմանագրից հրաժարվելուհամար:

«Չեմ կասկածում, որ Ռոբերտոն կշարունակի խաղալ «Բարսելոնայում»: Ինչպես արդեն ասել ենք, նրա և Ինյեստայի պես ֆուտբոլիստները պետք է իրենց ամբողջ կարիերան «Բարսելոնայում» անցկացնեն»,-ասել է Բարտոմեուն, հայտնում է championat.com-ը Sport.es-ի վրա հղումով:

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2019-ի ամառը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---